Նորվեգիական խոշոր  շախմատային առաջնության երրորդ տուրում ՀՀ ազգային հավաքականի առաջատար՝ Լևոն Արոնյանը ցավոք պարտություն է կրել: Այտեղ նրա մրցակիցն էր ռուս գրոսմայստեր Ալեքսանդր Գրիշչյուկը: Գրիշչյուկը խաղում էր սպիտակներով և խաղի 40-րդ քայլում Արոնյանն արդեն ստիպված էր հանձնվել:

Հիշեցնենք նաև, որ առաջնությունը կայանում է Ստավանգում և հանդիսանում է կարևոր շախմատային իրադարձություններից մեկը: Առաջին տուրում նա խաղացել էր ոչ ոքի, իսկ երկրորդ տուրում սևերով պարտության էր մատնել ռուս գրոսմայստեր Սերգեյ Կարյակինին: