ԱՄԷ-ի Դուբայ քաղաքում տեղի է ունենում շախմատի աշխարհի արագ եւ կայծակնային խաղի առաջնությունները: Շախմատի աշխարհի արագ առաջնությունը բաղկացած է 15 տուրից, առայժմ կայացել են 10-րդ տուրի պարտիաները:

Հայ շախմատիստներից մրցաշարին մասնակցում են Սեւրգեյ Մովսեսյանը, Լեւոն Արոնյանը, Զավեն Անդրիասյանը եւ Գաբրիել Սարգսյանը: Ընդհանուր առմամբ, մրցաշարին մասնակցում են 113 մասնակիցներ: Հաղորդում է 

Նշենք, որ 5-րդ տուրից հետո Լեւոն Արոնյանը 3 միավորով 45-րդ հորիզոնականում էր: Հաջորդող 5 պարտիաներից հայ շախմատիստը վաստակել է 4.5 միավոր եւ այժմ գտնվում է երկրորդ հորիզոնականում՝ զիջելով միայն Մագնուս Կարլսենին:

Մասնակիցների դասավորությունը 10 տուրից հետո

1. Կարլսեն 8

2.Արոնյան 7.5

3.Նեպոմնյաշչի 7

13.Մովսեսյան 6.5

42.Սարգսյան 5.5

61.Անդրիասյան 5: