Պորտուգալիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն հանրությանն է ներկայացել նոր սանրվածքով: Այս սանրվածքը կարևոր խորհուրդ ունի:

Պարզվում է` մահացու հիվանդ երեխայի ծնողները դիմել են հայտնի ֆուտբոլիստին, որպեսզի նա աճուրդի հանի իր ինքնագրով մարզաշապիկներից մի քանիսը և գումար տրամադրի երեխայի բուժման համար: Ռոնալդուն ոչ միայն ընդառաջ է գնացել ծնողներին, այլ նաև հոգացել է վիրահատության ողջ ծախսը:

Իսկ երեկոյան` ԱՄՆ-ի հետ խաղի ժամանակ հանրությանն է ներկայացել սանրվածքով` խորհրդանշող սպիները, որոնք վիրահատությունից հետո կմնան երեխայի վրա նրա ողջ կյանքի ընթացքում: Հաղորդվում է, որ երեխայի վիրահատությունը բարեհաջող է անցել: