Սերխիո Ագուերոն մտադիր չէ լքել «Մաչեսթեր Սիթին»,- հայտարարել է թիմի մարզիչ Մանուել Պելեգրինին:

  Այս մրցաշրջանում արգենտինացին, հանդես գալով «Սիթիի» կազմում, 40 հանդիպման ընթացքում 31 գոլի հեղինակ է դարձել։

  Հարցին, թե արդյոք նա անհանգստացած է Ագուերոյի նկատմամբ հետաքրքրությամբ, չիլիացին ասել է․ «Ես այդպես չէի ասի․ մեր թիմը նրան չի վաճառում, Ագուերոն շատ գոհ է մեզնից, այնպես որ նա գնալու մտադրություն չունի», - գրում է BBC sport-ը։

  Հավելենք, որ Ագուերոն «Սիթի» է տեղափոխվել «Ատլետիկո Մադրիդից»՝ 2011թ․-ին ստորագրելով 38 մլն․ £ արժողությամբ պայմանագիր։

  Հիշեցնենք նաև, որ Պրեմիեր լիգայի 2-րդ հորիզոնականում գտնվող «Սիթին» կիրակի կխաղա «Սուոնսի» հետ։