«Պարի Սեն-Ժերմենը» երրորդ անգամ անընդմեջ դարձավ Ֆրանսիայի չեմպիոն՝ «Մոնպելյեի» նկատմամբ տարած դժվարին հաղթանակից հետn։

«ՊՍԺ»-ն  ընդամենը մեկ միավոր պետք է վաստակեր՝ դառնալու համար  Լիգա 1-ի պատմության մեջ 4-րդ թիմը, որն իրար հետևից 3 անգամ տիտղոսակիր է դարձել։

Ֆրանսիացի կիսապաշտպան Բլեզ Մեթյուիդին(17) և արգենտինացի հարձակվող Էզեքյուել Լավեսին (25) հանդիսատեսին 2 հաճելի գոլային պահեր պարգևեցին։

Մրցակից թիմից 40-րդ րոպեին աչքի ընկավ Էնթոնի Մունյեն։

Այժմ «ՊՍԺ»-ն ձգտում է դառնալ առաջին թիմը, որ միանգամից հաղթել է Լիգա 1-ը, Ֆրանսիայի  և Ֆրանսիական լիգայի գավաթները։

Անցյալ ամիս նրանք արդեն նվաճել են Կուպե դե Լա լիագայի գավաթը՝ 4։0 հաշվով հաղթելով  «Բաստիային», իսկ Կուպե դե Ֆրանսի գավաթին տիրաալու համար մայիսի 30-ին եզրափակչում պետք է  կարողանան առաջ անցնել «Օսերիից»։