«Արսենալը» ֆուտբոլային պրոֆեսիոնալ ակումբ է Լոնդոնի հյուսիսից, որը հանդես է գալիս անգլիական Պրեմիեր Լիգայում։ Լինելով ամենահաջողված անգլիական թիմերից մեկը՝ նրանք նվաճել են 13 Առաջին դիվիզիոնի և Պրեմիեր Լիգայի տիտղոսներ և 10 Անգլիայի գավաթ։

«Արսենալը» Պրեմիեր Լիգայի միակ թիմն է, որն անցկացրել է մի ամբողջ մրցաշրջան՝ առանց պարտության։

Ակումբը հիմնվել է 1886 թ. Վուլվիչում և 1893 թ. դարձել Ֆուտբոլային լիգայի առաջին հարավանգլիական թիմը։

1913 թ. նրանք հաստատվում են Լոնդոնի հյուսիսում՝ Արսենալ մարզադաշտում։

1930-ական թթ. նրանք նվաճելլ են հինգ չեմպիոնական տիտղոս և  Անգլիայի երկու գավաթ։ Իսկ 2006թ. «զինագործները» հասան Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ։

2014 թվականին Forbes ամսագիրը հրապարակեց աշխարհի ամենահարուստ ֆուտբոլային ակումբների ցուցակը, որտեղ «Արսենալը» զբաղեցրեց 5–րդ տեղը։

Ակումբի արժեքը գնահատվում է $1,33 միլիարդ։

«Արսենալի» գլխավոր մարզիչը 1996 թվականից Արսեն Վենգերն է։ Թիմի գործող ավագը Միկել Արտետան է։

«Արսենալի» երկրպագուները հաճախ իրենց «Gooners» են անվանում․ անվանումը ծագում է թիմի մականունից՝ «Զինագործներ» («Gunners»)։ Այդ մականվան հստակ ծագումը հայտնի չէ։

Թիմը տասնյակ հազարավոր երկրպագուներ ունի, և գրեթե բոլոր տնային խաղերը անցկացվում են առանց ազատ տեղերի։ 2007-08 մրցաշրջանում «Արսենալը» երկրորդն էր լիգայում այցելությունների թվով, իսկ 2006 թվականին՝ չորրորդը։

«Արսենալն» ունի երկրպագուներ Լոնդոնի և Անգլիայի սահմաններից դուրս ևս, իսկ արբանյակային հեռուստատեսության առաջացումից հետո թիմի երկրպագուների թիվը ողջ աշխարհով ավելանում է։

«Արսենալի» երկրպագուների հիմնական թշնամիները «Տոտենհեմ Հոտսպուրի» երկրպագուներն են։ Այս երկու ակումբների միջև հանդիպումները անվնաում են «Հյուսիսային Լոնդոնի դերբի»։ Մյուս հակառակորդներն են «Չելսիի», «Ֆուլհեմի», «Վեստ Հեմ Յունայթեդի» երկրպագուները։

Բացի այդ՝ վերջին տարիներին հակամարտություն է առաջացել նաև «Մանչեսթեր Յունայթեդի» և «Արսենալի» միջև. պատճառը լիգայի չեմպիոնի տիտղոսն է։