«Լիվերպուլն» անգլիական պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ է, որը հանդես է գալիս Լիվերպուլում։ Ներկայումս թիմը խաղում  է  Պրեմիեր Լիգայում։

«Լիվերպուլը» հիմնադրվել է 1892 թ.-ին և հաջորդ տարի արդեն խաղացել Ֆուտբոլի Լիգայում։ Իր կազմավորման օրից ի վեր ակումբը խաղում է Էնֆիլդ մարզադաշտում։

Անգլիայում ակումբը տիտղոսների թվով երկրորդն է՝ Պրեմիեր Լիգայի 18 տիտղոս, Անգլիայի Գավաթի 7 և Ֆուտբոլի Լիգայի Գավաթում 8 ռեկորդային հաղթանակ։

«Լիվերպուլը» միակ անգլիական ակումբն է, որը նվաճել է ամենաշատ թվով եվրոպական տիտղոսներ. «կարմիրները» նվաճել են 5 Եվրոպական Գավաթ (վերջինը 2005 թ.-ին), ՈՒԵՖԱ-ի 3 Գավաթ և ՈՒԵՖԱ-ի 3 Սուպեր Գավաթ։

Ամենահաջողված ժամանակահատվածը Լիվերպուլի պատմության մեջ եղել են 1970-ական և 80-ական թվականները, երբ Բիլ Շենքլին և Բոբ Փեյսլին ակումբին բերեցին լիգայի 11 տիտղոս և եվրոպական 7 հաղթանակ։

Ակումբը մրցակցում է իր հարևանների՝ «Էվերթոնի» և «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։

1964 թ.-ին ակումբի ղեկավար Բիլ Շենքլին փոխեց թիմի ամբողջովին կարմիր համազգեստը` այն դարձնելով կարմիր շապիկ և սպիտակ շորտեր. դա հակառակորդին վախեցնելու փորձ էր։

Ակումբի նախագահը Թոմ Վերներն է, թիմի գլխավոր մարզիչը` Բրենդան Ռոջերսը:

Թիմի հիմնն է «Դու երբեք միայնակ չես քայլի»։