Արսեն Վենգերի թիմը  երկրորդ տարին անընդմեջ դարձավ ֆուտբոլի Անգլիայի գավաթակիր՝ եզրափակչում 4 անպատասխան գնդակ ուղարկելով Բիրմինգհեմի «Աստոն Վիլայի» դարպասը:

Գոլեր․

Թեո Ուոլքոտ (40), Ալեքսիս Սանչես (50), Պեր Մերտեզակեր (62), Օլիվյե Ժիրու (94)

Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում «Արսենալը» Պրեմիեր լիգայում գրավել էր երրորդ տեղը՝ նվաճելով Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր: