Լոնդոնի «Արսենալը» մտադիր է առաջիկայում ավարտել բանակցությունները «Չելսիի» հետ՝  դարպասապահ Պետր Չեխին ձեռք բերելու վերաբարյալ, հաղորդում է dailymail-ը:

«Չելսին» չեխ խաղացողի համար պահանջում է 10 միլիոն ֆունտ ստերլինգ:

«Արսենալն» արդեն պաշտոնական առաջարկ է ուղարկել «Չելսիի» գրասենյակ և հաջորդ շաբաթ կարագացնի գործարքի համաձայնեցումը:

Հատկանշական է, Չեխն առաջարկ ունի նաև ֆրանսիական «ՊՍԺ»-ից, սակայն 33-ամյա դարպասապահը չի ցանկանում հեռանալ Լոնդոնից:

Նշենք նաև, որ Ավարտված մրցաշրջանում Չեխը կորցրել  էր տեղը «Չելսիի» մեկնարկային կազմում՝ տեղը զիջելով բելգիացի Տիբո Կուրտուային:

2004 թվականից «Չելսիում» հանդես եկող Չեխն ավելի վաղ հայտարարել էր, որ մտադիր չէ ևս մեկ մրցաշրջան անցկացնել պահեստայինների նստարանին և կհեռանա Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմից: