Կատալոնական «Բարսելոնան» պատրաստ է ամեն գնով ձեռք բերել Թուրինի «Յուվենտուսի» ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբային, գրում  է Sport.es-ը։

Պոգբայի հնարավոր տրանսֆերը գնահատվում է 80 մլն եվրո։

Աղբյուրի համաձայն՝ ֆրանսիացուն ձեռք բերելու անհրաժեշտ միջոցներն ստանալու համար կատալոնական ակումբը տրանսֆերի կհանի մի քանի ֆուտբոլիստների, ինչի շնորհիվ Իսպանիայի չեմպիոնը ձեռք կբերի 50 մլն եվրո։