Թուրինի «Յուվենտուսը» հետաքրքված է Դորտմունդի «Բորուսիայի»  և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով, հայտնում է Sport Mediaset-ը:

Համաձայն աղբյուրի՝ թուրինյան ակումբը փնտրում է հարձակվողական ոճով կիսապաշտպանի, և 26-ամյա հայ կիսապաշտպանն ու Լոնդոնի «Չելսիի» բրազիլացի կիսապաշտպան Օսկարը Իտալիայի չեմպիոն թիմ տեղափոխվելու գլխավոր թեկնածուներն են: 

Հավելենք, որ ավելի վաղ նշվում էր,թե Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված է նաև իտալական «Ռոման»: