Ճանապարհատրանսպորտային վթարը, որին ենթարկվել էր «Յուվենտուսի» և Չիլիի հավաքականի կիսապաշտպան Արտուրո Վիդալը՝ Կոպա Ամերիկայում իր ազգային թիմի մեկնարկային խաղից հետո կազինոյից վերադառնալիս, հանգեցրել է տրանսֆերային շուկայում նրա հանդեպ պահանջարկի անկմանը, հաղորդում է El Mercurio-ն:

«Ռեալն» արդեն սկսել էր թուրինցիների հետ բանակցությունները վիդալի տրանսֆերի հարցով, սակայն ետ է վերցրել 45 մլն դոլար արժողությամբ իր առաջարկը, երբ իմացել է, որ վթարի պատճառը ֆուտբոլիստի անսթափ վիճակն է եղել:

Չիլիացու արկածները լավ տպավորություն չեն թողել նաև «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարության վրա. Չեմպիոնիների լիգայի ֆինալիստին այլևս չեն հրավիրում Անգլիա:

Այդ պատճառով, ամենայն հավանականությամբ, տրանսֆերային շուկայի ամենաթանկարժեք կիսապաշտպաններից մեկը հաջորդ մրցաշրջանը նորից «Յուվենտուսի» կազմում կսկսի, եթե, իհարկե, մինչեւ 6 ամիս ազատազրկման չդատապարտվի: