«Չելսին» պաշտոնական առաջարկով դիմել է «Սթոք Սիթիին»՝ ձեռք բերելու վերջինիս դարպասապահ Ասմիր Բեգովիչին:

The Telegraph-ի փոխանցմամբ՝ «ազնվականները» 28-ամյա բոսնիացու համար «Սթոքին» 6 միլիոն ֆունտ ստերլինգ են առաջարկել:

Եթե կողմերին հաջողվի պայմանավորվել, ապա գործարքը կարող է կայանալ առաջիկա երկու օրվերի ընթացքում:

Հիշեցնենք, որ երեկ պաշտոնապես հայտնի էր դարձել, որ «Չելսիի» դարպասապահ Պետր Չեխը տեղափոխվել է «Արսենալ»: