«Դոնեցկի Շախտյորն» ու մյունխենյան «Բավարիան» համաձայնեցրել են Դուգլաս Կոստայի՝ գերմանական ակումբ տեղափոխվելու հետ կապված բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը:

24-ամյա բրազիլացի հարձակվողը նոր մրցաշրջանը կսկսի Մյունխենում, հաղորդում է «Շախտյորի» պաշտոնական կայքը:

Տրանսֆերի արժեքը կազմել է 30 մլն. եվրո:

Ուկրաինական ակումբի պաշտոնական հաղորդագրության մեջ մասնավորապես ասված է. ««Շախտյորը» շնորհակալություն է հայտնում Դուգլասին՝ թիմում անցկացրած ժամանակի համար և մաղթում հաջողություններ նոր ակումբում»:

Հավելենք, որ «Շախտյորի» կազմում Կոստան մասնակցել է 230 հանդիպման՝ դառնալով 38 գոլի հեղինակ:

Թիմի հետ հարձակվողը 5 անգամ Ուկրաինայի չեմպիոն է դարձել, նվաճել երկրի 3 Գավաթ և 4 Սուպերգավաթ: