Հանրապետական մարզադաշտում քիչ առաջ ավարտվեց Եվրոպա լիգայի որակավորման 1-ին փուլի «Ալաշկերտ»  - «Սենթ Ջոնսթոն» հանդիպումը:

«Ալաշկերտը» նվազագույն հաշվով հաղթանակ տարավ շոտլանդական թիմի նկատմամբ՝ Միհրան Մանասյանի միակ գոլի շնորհիվ (59):

Թիմերը դաշտ էին դուրս եկել հետևյալ մեկնարկային կազմերով.

«Ալաշկերտ». 1.Գևորգ Կասպարով, 2.Ֆոֆանա Սեկու, 5.Կարեն Մուրադյան, 6.Արարատ Առաքելյան, 10.Խորեն Վերանյան, 13.Գևորգ Պողոսյան, 14.Արամ Բարեղամյան, 17.Սերգեյ Ուսենիա, 19.Վահագն Մինասյան, 21.Արտակ Գրիգորյան, 22.Նորայր Գյոզալյան

«Սենթ Ջոնսթոն».1.Ալան Մանուս, 3.Թոմաս Սքոբի, 4.Սիմոն Լափին, 8.Մարեյ Դավիդսոն, 9.Սթիվեն Մքլին, 10.Դևիդ Ուդերսփոն, 11.Ջոն Սաթոն, 14.Ժոզեֆ Շոնեսի, 15.Բրեդ Մքեյ, 24.Բրայան Էսթոն, 29.Մայքլ Օ'Հալորան:

Հավելենք, որ պատասխան հանդիպումը տեղի կունենա հուլիսի 9-ին՝ մրցակցի հարկի տակ: