«Յուվենտուսը»  երկարագձել է պայմանագրերը թիմի գլխավոր մարզիչ Մասսիմիլիանո Ալլեգրիի և կիսապաշտպան Կլաուդիո Մարկիզիոյի հետ:

Մասնագետի նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2017 թվականի ամառը, իսկ Մարկիզոն թիմում կմնա մինչև 2020 թվականի ամառը:

Ակումբի թվիթերյան պաշտոնական էջի հաղորդագրության մեջ ասվում է. « Կլաուդիոն մեր թիմի համար շատ կարևոր ֆուտբոլիստ է, նա ակումբում տիրող մթնոլորտի վրա մեծ ազդեցություն ունի: Ինչ վերաբերում է Ալլեգրիին, ապա նրա պայմանագիրը երկարաձգվել է 2 տարով»: