Թուրինի «Յուվենտուսի» և Իտալիայի հավաքականի նախկին հարձակվող Ալեսանդրո Դել Պիերոն կարող է վերադառնալ հարազատ ակումբ՝ վարչական աշխատողի պաշտոնով։ 

Leggo-ի փոխանցմաբ՝ «Ծեր սինյորայի» նախկին ավագն ու ակումբի նախագահ Անդրեա Անյելին հաշտվել են 2012-ին ունեցած վեճից հետո։ 

40-ամյա իտալացին օրեր առաջ եղել է թուրինցիների գրասենյակում, որտեղ հանդիպել է նախագահին, նրանք միասին զրույց են ունեցել և սուրճ են խմել «Յուվենտուսի» մարզաբազայում:

Հավելենք, որ Դել Պիերոն «Յուվենտուսում» հանդես է եկել 1993-2002 թվականներին, մասնակցել 513 հանդիպման՝ դառնալով 208 գոլի հեղինակ։