«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող վան Պերսին այսօր ընտանիքով ժամանել է Ստամբուլ, որտեղ պաշտոնապես պետք է հաստատվի նրա՝ թուրքական «Ֆեներբահչե» ակումբ տեղափոխությունը:

Նշվում է, որ Հոլանդիայի հավաքականի 31-ամյա ավագը չորս տարվա պայմանագիր է կնքելու ակումբի հետ:

Ֆուտբոլստի տրանսֆերի մասին պաշտոնական հայտարարություն դեռ չկա:

Հավելենք, որ վան Պերսին «Մանչեսթեր Յունայթեդ» էր տեղափոխվել 2012 թվականի ամռանը (24 միլիոն ֆունտ ստերլինգ)՝ Լոնդոնի «Արսենալից»: