«Մանչեսթեր Յունայթեդի» իսպանացի դարպասապահ Դավիդ դե Խեան այս ամառ չի միանա «Ռեալին», գրում է Daily Star-ը:

22-ամյա ֆուտբոլիստը ցանկանում էր կարիերան հայրենիքում շարունակել, սակայն «արքայական ակումբն» այդպես էլ կոնկրետ առաջարկ չարեց, իսկ «կարմիր սատանաների» ներկայացրած վերջնաժամկետն այսօր սպառվեց:

Այնպես որ, դարպասապահին այլ բան չէր մնում անել, քան մանկունյանցիների հետ ԱՄՆ-ի շրջագայությանը մեկնելն էր:

Հավելենք, որ դե Խեան «Մանչեսթեր Յունայթեդ» է  տեղափոխվել 2011թ.՝ 20 մլն. եվրոյով: 2014-2015 մրցաշրջանում դարպասապահը թիմի կազմում 43 հանդիպում է անցկացրել, որոնցից 14-ում անառիկ է պահել իր պաշտպանած  դարպասը: