Շատ հավանական է, որ Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբան կգա  «Բարսելոնա», եթե իսպանական ակումբի՝ առաջիկայում կայանալիք նախագահի ընտրություններում հաղթի Ջոան Լապորտան, տեղեկացնում է Football Italia-ն:

Հիշեցնենք, որ «Բարսելոնայի» նախագահի ընտրությունը կկայանա վաղը՝ հուլիսի 18-ին:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնան» և «Յուվենտուսը» չեն կարողացել համաձայնության գալ Պոգբայի տրանսֆերի շուրջ. «Ծեր սենյորան» հրաժարվել էր ֆուտբոլիստին վաճառել 80 մլն. եվրոյով:

Հավելենք, որ ֆրանսիացի կիսապաշտպանն անցած մրցաշրջանում դարձել է 10 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ՝ «Յուվենտուսի» կազմում անցկացրած 41 հանդիպման ընթացքում:

Թուրինյան ակումբի հետ հաղթել է Իտալիայի առաջնությունում և նվաճել երկրի գավաթը, ինչպես նաև խաղացել է ՉԼ եզրափակչում՝ պարտվելով հենց կատալոնական ակումբին: