International Champions Cup-ի շրջանակներում ԱՄՆ-ում կայացել են «Բարսելոնա» - «Լոս Անջելես Գելաքսի», «Մանչեսթեր Յունայթեդ» - «Սան Խոսե» և «ՊՍԺ» - «Ֆիորենտինա» ընկերական խաղերը:

«Բարսելոնան» 2:1 հաշվով առավելության է հասել է «Լոս Անջելես Գելաքսիի» նկատմամբ:

Գոլերը.

Լուիս Սուարես (45), Սերխի Ռոբերտո (56) – Թոմի Մեյեր  (90+1):

«Մանչեսթեր Յունայթեդը» 3:1 հաշվով հաղթել է ամերիկյան «Սան Խոսեին»:

Գոլերը. 

Խուան Մատա (32), Մեմֆիս Դեպայ (37), Անդրեաս Պերեյրա (61) – Ֆատայ Ալաշի  (42):

Ֆրանսիական «ՊՍԺ»-ն էլ 4:2 հաշվով պարտության է մատնել իտալական «Ֆիորենտինային»: 

Գոլերը. 

Բլեզ Մատյուիդի (35), Ժան-Կևին Ագուստին (41, 75), Զլատան Իբրահիմովիչ (69) – Խոակին (60), Ջուզեպե Ռոիս (79` 11մետրանոցից):