«Յուվենտուսի» հարձակվող Ֆերնանդո Լյորենտեն դեմ չէ՝ կարիերան շարունակել «Ռեալում», որը հետաքրքրված է նրա ծառայություններով:

Sport Mediaset-ի հաղորդմամբ՝ 30-ամյա իսպանացին մերժել է «Մանչեսթեր Յունայթեդի» առաջարկը և համաձայնություն կտա մադրիդյան ակումբ տեղափոխվելուն:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ թուրինյան ակումբը մտադիր է հրաժեշտ տալ Լյորենտեին, քանի որ պայմանագրեր է կնքել հարձակվողներ Մարիո Մանջուկիչի, Պաուլո Դիբալայի և Սիմոնե Ձաձայի հետ: