Գյումրու Քաղաքային մարզադաշտում կայացավ Եվրոպա լիգայի որակավորման 2-րդ փուլի  «Շիրակ» - ԱԻԿ պատասխան հանդիպումը:

Այս խաղում նույնպես «Շիրակը» պարտվեց 2:0 հաշվով (ընդհանուէ 4:0) և լքեց հետագա պայքարը: 

Գոլերը.

Հենոկ Գոյտոմ (14), Ստեֆան Իշիզակի (25):

Թիմերը դաշտ էին դուրս եկել մեկնարկային հետևյալ կազմերով.

«Շիրակ». 45.Վսևոլոդ Երմակով, 3.Արտյոմ Միքայելյան, 5.Տիգրան Դավթյան, 9.Ժան-Ժակ Բուգուհի, 10.Դավիթ Հակոբյան, 15.Կարեն Ալեքսանյան, 20.Միլոշ Ստամենկովիչ, 21.Գևորգ Հովհաննիսյան, 22.Էդգար Մալաքյան, 25.Աղվան Դավոյան, 36.Դրիսա Դիարասուբա:

ԱԻԿ.13.Կիրիակոս Ստամատոպուլոս, 3.Պեր Կարլսոն, 4.Նիլս-Էրիկ Յոհանսոն, 7.Ֆրեդրիկ Բրուստադ, 8.Յոհան Բլոմբերգ, 10.Հենոկ Գոյտոմ, 12.Հեյդար Հաուկսոն, 17.Էբենզեներ Օֆորի,18.Նոա Սոնկո, 20.Դիքսոն Էտուհու, 24.Ստեֆան Իշիզակի:

Հիշեցնենք, որ Շվեդիայում կայացած խաղում «Շիրակին» այդպես էլ չէր հաջողվել գրավել մրցակցի դարպասը՝ փոխարենն ընդունելով 2 գնդակ: