Ռուսական Sovsport.ru կայքը հրապարակել է Ռուսաստանի առաջնության երկրորդ տուրի լավագույն ֆուտբոլիստների՝ հարցումների արդյունքում ձևավորված եռյակը։

Մոսկվայի «Սպարտակի» և Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանն ստացել է ձայների 13.7 %-ը և հայտնվել 3-րդ հորիզոնականում:

Այդ հարցում հայազգի ֆուտբոլիստին, անշուշտ, օգնել է «Կրասնոդարի» դեմ խաղում խփած հաղթական գոլը:

Առաջին հորիզոնականը գրավել է Մոսվսիսյանի թիմակից,  ռուսաստանցի դարպասապահ Արտյոմ Ռեբրովը (31.2 %), իսկ երկրորդ տեղում է Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» կիսապաշտպան Օլեգ Շատովը՝ (20.6 %):