Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը նախընտրել է երկարաձգել պայմանագիրն իր ակումբի հետ՝ չնայած «Մանչեսթեր Յունայթեդի»՝ առավել շահավետ առաջարկին, տեղեկացնում է Marca-ն:

«Մանչեսթեր Յունայթեդը» ֆուտբոլիստին աաջարկում էր տարեկան 12 մլն եվրո, սակայն Ռամոսը որոշել է մնալ «Ռեալում» և երկարագձել պայմանագիրը մինչև 2020 թվականը՝ տարեկան 9-10 մլն եվրո աշխատավարձով:

Հիշեցնենք, որ «Արքայական ակումբի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հրաժարվել էր բաց թողնել ֆուտբոլիստին: