Կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Բարտոմեուն մեկնաբանել է թիմի կիսապաշտպան Պեդրո Ռոդրիգեսի հեռանալու հետ կապված իրավիճակը.

«Թիմը կազմավորված է. մենք դա արդեն արել ենք: Սա այն կազմն է, որը ցանկացել է տեսնել մեր մարզիչը: Մենք չենք կարծում, որ ինչ-որ մեկը կարող է լքել թիմը:

Ես շատ եմ կարդացել Պեդրոյի հեռանալու մասին, բայց այդ հարցով մեզ ոչ ոք պաշտոնապես չի դիմել»,- նախագահի խոսքերը մեջբերում է Marca-ն:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդը» և «Բավարիան»: