Իսպանացի մարզիչ Խոսեպ Գվարդիոլան դեռևս հստակ որոշում չի կայացրել գերմանական ակումբում աշխատանքը շարունակելու վերաբերալ.

«Ես ուրիշ ակումբներից առաջարկներ չեմ ստացել: Մաքսիմալ կերպով ջանք եմ թափել և կշարունակեմ այդպես էլ անել: Ղեկավարության հետ ապագաս քննարկելու ժամանակ դեռ կա: 

Երեք տարին երկար ժամանակահատված է: Ես  լիովին վստահ չեմ, որ այն մարդն եմ, ով համապատասխանում է «Բավարիային»»,- ասել է Գվարդիոլան:

«Բարսելոնայի» նախկին մարզչի պայմանագիրը մյունխենցիների հետ ավարտվում է 2016 թվականին:

Հավելենք, որ իսպանացի մասնագետը 2013 թվականից է գլխավորում «Բավարիան» և 2 մրցաշրջանի ընթացքում մյունխենյան ակումբին 5 կոչման է արժանացրել: