3x3 բասկետբոլի Հայաստանի մինչև 18 տարեկանների հավաքականը հաջող ելույթ ունեցավ Եվրոպայի առաջնության ընտրական փուլում և կարողացավ նվաճել եզրափակիչ փուլի ուղեգիր: Լատվիայի մայրաքաղաքում Ռիգայում կայացած ընտրական փուլի արդյունքները ՀԲՖ մամուլի քարտուղարության հետ զրույցում ամփոփել է հավաքականի գլխավոր մարզիչ Արեգ Վաթյանը:

- Պարոն Վաթյան, Հայաստանը 9 հավաքականների պայքարում գրավել է 4-րդ տեղը եւ իրավունք է ստացել մասնակցել եզրափակիչ փուլին: Ւնչպե՞ս հաջողվեց հասնել նման հաջողության:

- Նախ նշեմ, որ ընտրական փուլում պայքարը շատ թեժ է, քանի որ չկան գաճաճ երկրների ներկայացուցիչներ: Մասնակցում էին միայն բասկետբոլում լավ ավանդույթներ ունեցող երկրները: Հաշվի առնելով այս ամենը, մենք ուսումնամարզական հավաք էինք կազմակերպել Մոսկվայում, որի ընթացքում անցկացրել էինք մի շարք ստուգողական հանդիպումներ: Դրանից հետո մեկնեցինք Ռիգա:
Մեր առջեւ խնդիր էինք դրել հաղթահարել ընտրական փուլի արգելքը, այլապես իմաստ չկար մեկնել Լատվիա: Խնդիրը հաջողությամբ իրագործվեց եւ մենք եզրափակիչ փուլում ենք, ինչը շատ լավ արդյունք է: Թիմային մարզաձեւում Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում հայտնվելը Հայաստանի համար փայլուն արդյունք եմ համարում:

- Օգոստոսի 21-ից 23-ը Բելառուսում կկայանա եզրափակիչ փուլը, որին մասնակցելու են 16 հավաքականներ: Ինչպե՞ս է հավաքականը նախապատրաստվելու այդ ստուգատեսին:

- Մենք դարձյալ ուսումնամարզական հավաք կանցկացնենք Մոսկվայում, ապա կմեկնենք Մինսկ: Կփորձենք պատվով հանդես գալ եզրափակիչ փուլում, որտեղ մեզ շատ ուժեղ մրցակիցներ են սպասվում:

Նյութի աղբյուրը՝ ՀԲՖ ֆեյսբուքյան էջ