Ռուսաստանի առաջնության երրորդ տուրում Մոսկվայի «Սպարտակը» հանդիպել է Կազանի «Ռուբինին»:

Հանդիպումն ավարտվել է «Սպարտակի»՝ նվազագույն հաշվով հաղթանակով, Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի՝ 60-րդ րոպեին խփած գոլի շնորհիվ:

Այժմ «Սպարտակը» 7 միավորով գտնվում է 4-րդ հորիզոնականում:

Այս խաղում ևս Արազ Օզբիլիսը դաշտ դուրս չի եկել, իսկ Մովսիսյանը 66-րդ րոպեին փոխարինվել է:

Հավելենք, որ սա արդեն անընդմեջ երկրորդ հանդիպումն էր, որում Մովսիսյանը դարձավ գոլի հեղինակ: Ինչպես հիշում եք, նախորդ տուրում «Կրասնոդարի» հետ արտագնա խաղում «Սպարտակը» կրկին նվազագույն հաշվով հաղթեց՝ հենց Մովսիսյանի գոլի շնորհիվ: