Ռուսական Sportbox.ru կայքը հարցում է անցկացրել՝ որոշելու Ռուսաստանի առաջնության 3-րդ տուրի լավագույն գոլը:

Ըստ այդ հարցումների՝ «Սպարտակի» և Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի՝ «Ռուբինի» դեմ խաղում հեղինակած գոլը, որի շնորհիվ «Սպարտակն» այդ խաղում հաղթեց նվազագույն հաշվով, ճանաչվել է լավագույնը:

Մովսիսյանի գոլի օգտին քվեարկել է հարցվածների 53.58%-ը:

2-րդ տեղում հայտնված «Զենիթի» կիսապաշտպան Դաննիի գոլը 3 անգամ քիչ ձայներ է հավաքել:

Լավագույն եռյակը եզրափակում է «Ուրալի» հայազգի հարձակվող Էդգար Մանուչարյանի գոլը, որն, այնուամենայնիվ, եկատերինբուրգցիներին 3 միավոր չբերեց: