Այսօր «Ալաշկերտի» հարձակվող Միհրան Մանասյանը, ում պայմանագրի ժամկետն ակումբի հետ լրանում էր մոտ օրերս, երկարաձգել է այն ևս երկու տարով, հայտնում է ՖԱ պաշտոնական կայքը:

Նշենք, որ 26-ամյա ֆուտբոլիստը «Ալաշկերտում» հանդես է գալիս 2012 թվականի օգոստոսից: