Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն  «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղի նախօրեին հանդիպել է ակումբի բժշկական անձնակազմին:

«Առաջին բանը, որ ես ասացի իմ բժիշկներին և կրկնեցի 3 անգամ այն էր, որ եթե մենք իմանանք (իսկ իմանալը դժվար չէ), որ ֆուտբոլիստը խնդիր ունի, նա յուրաքանչյուր արդյունքից ավելի կարևոր է: Ֆուտբոլիստն ավելի կարևոր է մարզչից և նույնիսկ մրցավարից: Եթե նույնիսկ մրցավարը ձեզ թույլ չի տալիս դաշտ դուրս գալ, դուք պետք է անեք դա:

Նշանակություն չունի, որ մրցավարն ու մարզիչը դրան հավանություն չեն տալիս: Եթե դուք գիտեք կամ զգում եք (իսկ դա հասկանալը շատ հեշտ է), պետք է խաղադաշտ մտնեք և չմտածեք ո՛չ մրցավարի, ո՛չ մարզչի մասին», – Մոուրինյոյի խոսքերը մեջբերում է Goal.com-ը: