Հայաստանի ֆուտբոլի առաջնության Բարձրագույն խմբի երրորդ տուրում «Շիրակը» սեփական հարկի տակ 2:0 հաշվով պարտության մատնեց Երևանի «Միկային»:

Այս առաջնությունում սա գյումրեցիների երրորդ հաղթանակն էր՝ սեփական հարկի տակ, իսկ «Միկան» դեռ հաղթանակ չունի:

Գոլերը.

Վիուլեն Այվազյան (36), Գոռ Մալաքյան (75):

Հավելենք, որ այս պահին «Շիրակը»՝ վաստակած 9 միավորով, գլխավորում է մրցաշարային աղյուսակը: