Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կրկին անգլիական «Լիվերպուլի» ուշադրության կենտրոնում է։

Sport Mediaset-ի փոխանցմամբ՝  լիվերպուլցիները 26-ամյա ֆուտբոլիստի համար պատրաստ են 21.5 մլն եվրո առաջարկել ։

Հիշեցնենք, որ հայազգի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Թուրինի «Յուվենտուսը», որը պատրաստ է վճարել 20 մլն եվրո։