Մոսկվայի «Սպարտակի» ֆուտբոլիստներ Յուրա Մովսիսյանը և Արաս Օզբիլիսը հրավիրվել են Հայաստանի հավաքական, տեղեկացնում է ռուսական ակումբի պաշտոնական կայքը:

Ֆուտբոլիստները նախապատրաստվելու են Եվրո-2016-ի ընտրական փուլի՝ սերբերի և դանիացիների դեմ հանդիպումներին։ 

Հավելենք, որ Հայաստանի հավաքականը 5-րդ տուրից հետո 1 միավորով գտնվում է մրցաշարային աղյուսակի նախավերջին տեղում: