Ծաղրանկարիչ Օմար Մոմանին անդրադարձել է Իսպանիայի հավաքականի հարձակվող Պեդրո Ռոդրիգեսի՝ «Բարսելոնայից» «Չելսի» տեղափոխությանը: 

Ֆուտբոլիստի համար ակտիվ պայքարի մեջ էր նաև անգլիական մեկ այլ ակումբ՝ «Մանչեսթեր Յունայթեդը», որն, ի դեպ, ավելի շահավետ առաջարկով էր հանդես եկել, սակայն վերջին պահին Պեդրոն նախընտրեց «ազնվականներին»:

Հիշեցնենք, որ հարձակվողի տրանսֆերը կազմել է 30 միլիոն եվրո, իսկ պայմանագիրը նախատեսված է 4 տարով: