Մոսկվայի «Սպարտակի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը կարող է կարիերան Իսպանիայում շարունակել

Известия-ի փոխանցմամբ՝ հայ ֆուտբոլիստը «Ռայո Վալյեկանոյից» 500 հազար եվրոյով վարձակալվելու պաշտոնական առաջարկ է ստացել, որը կարող է իրագործվել մինչև տրանսֆերային պատուհանի ավարտը:

Սակայն մոսկվացիները ցանկանում են ստանալ առաջարկվող գումարի կրկնապատիկը: Իսպանական ակումբը ժամանակ է խնդրել՝ վերանայելու առաջարկը։

Հաղորդվում է նաև, որ ռուսական ակումբը ցանկանում է կիսապաշտպանին բաց թողնել միայն վարձավճարով։