Մադրիդի «Ռեալի» երբեմնի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի որդին կատալոնական ակումբի երկրպագու է:

Պորտուգալացու որդին թվիթերյան իր էջում կատալոնական ակումբի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի անունով մարզաշապիկ հագած լուսանկար է տեղադրել:

Հավելենք, որ մարզչի որդին նույնպես ֆուտբոլիստ է: Նա մարզվում է Լոնդոնի «Ֆուլհեմի» ակադեմիայում՝ դարպասապահ դառնալու նպատակով:

Հիշեցնենք, որ Լոնդոնի «Չելսիի» ներկայիս մարզիչը մադրիդյան ակումբը գլխավորել է 2010-2013 թվականներին: