Մոսկվայի «Սպարտակի» պաշտոնական կայքում հարցում է կատարվել՝ պարզելու օգոստոս ամսվա լավագույն ֆուտբոլիստին:

Երկրպագուների ձայների մեծամասնությունն ստացել է հոլանդացի կիսապաշտպան Կվինսի Պրոմեսը (63 %):

Երկրորդ տեղում՝ ձայների 10 տոկոսով, հայտնվել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Յուրա Մովսիսյանը, իսկ լավագույն եռյակը եզրափակում է  ռուս կիսապաշտպան Ռոման Շիրոկովը (7%):