Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 8-րդ տուրի «Սպարտակ» - «Ռոստով» (1:0) հանդիպման ժամանակ Մոսկվայի «Սպարտակի» և Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը վնասվածք էր ստացել:

Մոսկովյան ակումբը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ հայազգի ֆուտբոլիստի վնասվածքը լուրջ չէ.

«Յուրա Մովսիսյանը թեթևակի վնասել է ազդրի մկանը: Նա արդեն սկսել է բուժման կուրսը և չի բացառվում, որ կկարողանա մասնակցել «Կուբանի» դեմ հանդիպմանը, որը կկայանա շաբաթ օրը»- ասված է հայտարարության մեջ: