Ֆրանսիայի առաջնության 7-րդ տուրում «ՊՍԺ»-ն հյուրընկալել էր «Գենգամին»:

Հանդիպումն ավարտվեց 3:0 հաշվով՝ տանտերերի հաղթանակով:

Գոլերը.

Խավյեր Պաստորե (18), Անխել դի Մարիա (76), Զլատան Իբրահիմովիչ (83):

Հավելենք, որ այս պահին «ՊՍԺ»-ն 17 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: