Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարը հայտնվել է Մադրիդի «Ռեալի» ուշադրության կենտրոնում:

The Times-ի փոխանցմամբ՝ 24-ամյա բելգիացու տեղափոխության նախաձեռնողը մադրիդյան ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսն է:

Աղբյուրի հավաստամամբ` եթե Ազարը դառնա «Արքայական ակումբի» ֆուտբոլիստ, Պերեսը կարող է վաճառել կա՛մ թիմի հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուին, կա՛մ կիսապաշտպան Գարեթ  Բեյլին, ովքեր հայտնվել են համապատասխանաբար ֆրանսիական «ՊՍԺ»-ի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ուշադրության կենտրոնում:

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Ազարը ճանաչվել էր անգլիական Պրեմիեր լիգայի լավագույն ֆուտբոլիստ` Ֆուտբոլի մասնագիտական և Ֆուտբոլային լրագրողների ասոցիացիաների կողմից: