Վաղը՝ հոկտեմբերի 3-ին, Ռուսաստանի առաջնության 11-րդ տուրի խաղում, Մոսկվայի «Սպարտակը» կյուրընկալվի «Մորդովիային»:

Bobsoccer-ի փոխանցմամբ՝ Հայաստանի Ազգային հավաքականի և մոսկովյան ակումբի հարձակվող Յուրա Մովսիսյանը վերականգվել է վնասվածքից և պատրաստ է խաղադաշտ դուրս գալու:

Փոխարենը՝ վաղը կայանալիք հանդիպմանը չի կարողանա մասնակցել թիմի մեկ այլ հարձակվող՝ Զե Լուիշը, ով երկար դեռ ժամանակ չի օգնի «Սպարտակին»:  

Հավելենք, որ վերոնշյալ հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 15:30-ին: