Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 11-րդ տուրում Մոսկվայի «Սպարտակը» հյուրընկալվել էր «Մորդովիային»:

Հանդիպմումն ավարտվեց 0:1 հաշվով՝ հյուրերի հաղթանակով:

Վանսվածքից վերջերս ապաքինված Յուրա Մովսիսյանը մոսկվացիների մեկնարկային կազմում էր: Հենց Հայաստանի հավաքականի հարձակվողի փոխանցումից հետո բուլղարացի կիսապաշտպան Իվելին Պոպովը խփեց հաղթական գոլը:

58-րդ րոպեին Մովսիսյանը փոխարինվեց, իսկ 9 րոպե անց խաղադաշտ մտավ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը:

Հավելենք, որ այս հաղթանակի շնորհիվ Դմիտրի Ալենիչևի թիմը 20 միավորով հանգրվանեց մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականում: