Անգլիական «Լիվերպուլը» հայտարարել է Յուրգեն Կլոպպի՝ թիմի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելու մասին:

Գործարքի մանրամասները դեռևս չեն հաղորդվում:

Այսօր կկայանա 48-ամյա գերմանացու պաշտոնական ներկայացումը:

Ավելի վաղ նշվում էր, որ Կլոպպի պայմանագիրն ակումբի հետ նախատեսվում է 3 տարով:

Հիշեցնենք, որ Կլոպպը 2001-2008 թվականներին մարզել է «Մայնց-05»-ը, այնուհետև աշխատել է Դորտմունդի «Բորուսիայում», որը լքեց 2014-15 մրցաշրջանի ավարտին:

Իր կարիերայի ընթացքում Կլոպպը 2 անգամ հաղթել է Գերմանիայի առաջնությունում (2010-11, 2011-12) և նույնքան անգամ նվաճել է երկրի Սուպերգավաթը (2013, 2014): Դրանից բացի՝ նրա գլխավորությամբ «Բորուսիան» 2013 թվականին հասել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչ: