Թուրինի «Յուվենտուսը» 1 ամսով կորցրեց թիմի հարձակվող Ալվարո Մորատային:

AS-ի փոխանցմամբ՝ իսպանացին ազդրի վնասվածք է ստացել Եվրո-2016-ի ընտրական փուլի Լյուքսեմբուրգի հավաքականի դեմ  խաղում և փոխարինվել 33-րդ րոպեին:

Ավելի վաղ լուրեր էին տարածվել, որ 22 ամյա ֆուտբոլիստը չի խաղա 6 ամիս, սակայն վնասվածքն այդքան լուրջ չէ: 

Հավելենք, որ Իտալիայի ընթացիկ առաջնությունում Մորատան մասնակցել է 5 խաղի և դարձել 1 գոլի հեղինակ: