ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 12-րդ տուրի «Սպարտակ» - «Լոկոմոտիվ» (1:2) խաղում վնասվածք ստացած Յուրա Մովսիսյանը չի խաղա 2 շաբաթ, այս մասին տեղեկացնում է sport-express-ը: 

Հանդիպմանը Հայաստանի հավաքականի հարձակվողն ազդրի ստորին հատվածի մկանային վնասվածքի պատճառով փոխարինվեց 56-րդ րոպեին:

Հիշեցնենք, որ Յուրա Մովսիսյանը վերջերս էր ապաքինվել և վերականգնվելուց հետո առաջին անգամ էր խաղում «Սպարտակի» մեկնարկային կազմում: