«ՊՍԺ»-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը խոսել է Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարում «Ռեալի» դեմ կայացած հանդիպման (0:0) մասին.

«Խաղը փակ էր և բարդ: Հնարավոր է, որ այն վառ արտահայտված չէր, բայց դաշտում միաժամանակ բազմաթիվ հրաշալի ֆուտբոլիստներ կային:

Կարծում եմ, որ Մադրիդում կայանալիք հանդիպումն ուրիշ կլինի: 2 թիմերն արդեն ճանաչում են միմյանց», – ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է  L’Equipe-ը: