«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի ներկայացուցիչները սկսել են լրացուցիչ տարբերակներ փնտրել մասնագետի համար, եթե վերջինս հանկարծ հեռացվի լոնդոնյան ակումբից։

Արդեն նախնական բանակցություններ են անցկացվել «ՊՍԺ»-ի և «Ինտերի» հետ։ Անձամբ Մոուրինյոյի համար «ՊՍԺ»-ն ավելի նախընտրելի տարբերակ է՝ ակումբի՝ գործնականում անսահմանափակ ֆինանսական միջոցները հաշվի առնելով։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ Մոուրինյոյին 2 շաբաթ ժամանակ է տրվել, լոնդոնյան ակումբում ստեղծված իրավիճակը շտկելու համար։