«Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը խոսել է Lիգայի Գավաթում «Միդլսբրոյի» հետ թիմի վերջին 2 հանդիպումների մասին (0:0, 1:3՝ 11 մետրանոցներով)։

«Երբ գոլ խփել չի հաջողվում՝ չնայած 100 տոկոսանոց գոլային պահերին, դժվար է հաղթել։ Խաղի վերջնական արձանագրության մեջ գոլերն են հաշվում, ոչ թե պահերը։

Կարելի է ասել, որ մեր բախտը չբերեց։ Պետք է հաջողությանն ստիպել կողքիդ կանգնել. մենք դա չարեցինք, դրա համար էլ գոլեր չխփեցինք։ Հենց դա է ինձ հիասթափեցնում։

Ես հպարտանում եմ իմ թիմով, քանի որ տղաները մինչև վերջ արեցին այն, ինչ կարող էին։ 11 Մետրանոցները վիճակախաղի նման են։

Այն փաստը, որ մենք 2 խաղում անընդմեջ գոլեր չենք խփել, ինձ անհանգստացնում է, բայց ամեն ինչ կարող է փոխվել հաջորդ հանդիպմանը», - վան Գալի խոսքերը մեջբերում է ESPN-ը։